Է՜հ երկիր, երկիր
ԵՍ ՀԱՅ ԵՄ... ԵՍ ՀԱՅ ԵՄ... ԵՍ ՀԱՅ ԵՄ...
Ես էլ եմ հայ, բայց գիտակցում եմ, որ մենք մի ազգ ենք, որին վիճակված չէ խաղաղ ապրել, վայելել կյանքը:
Այնպիսի տպավորություն է, որ մենք պետք է վախի մեջ ապրենք, միշտ անկայուն կյանք ունենանք, իսկ մեր սահմաններին՝ լարված իրավիճակ տիրի:
Բայց ո՞վ, ինչո՞ւ կամ ե՞րբ որոշեց այս ամենը:
Ինքս էլ չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ:
Երբ մեզ թվում է, որ արդեն ամեն ինչ կարգին է, որ կարող ենք բռնել զարգացման ուղին կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դառնալ, անմիջապես ինչ-որ բան է պատահում կա՛մ համաշխարհային ճգնաժամ, կա՛մ սահմանին լարված իրավիճակ, կա՛մ հեղափոխություն, կա՛մ էլ ներքին խռովություններ:
Չէ՛, սենց չեղավ, ժողովո՛ւրդ:
Մեր ազգի միակ փրկությունը կլինի հզոր տնտեսություն ունենալը, իսկ դրա համար անհրաժեշտ է խելացի և հեռատես տնտեսագետներ, ֆինանսիստներ, իրավաբաններ, քաղաքագետներ, այլ ոչ թե պապայի գումարներով համալսարան ընդունված, կյանքում ոչ մի բանի ինքնուրույն չհասած, տրամաբանությունից զուրկ, չորս տարի համալսարանում սովորած, բայց իրականում 4 անգամ հազիվ թե դասի գնացած, իրենց կարևոր ու մեծ մարդու տեղ դրած ինչ-որ մարդիկ:
Ասում ենք՝ ունենք ՀՀ ֆինանսների նախարարություն, հպարտանում ենք այդտեղ աշխատանքի գնացող, բայց ոչինչ չանող մեր ծանոթներով, մինչդեռ մեր երկիրը, մեղմ ասած, ֆինանսներ չունի, որ մի հատ էլ պետք լինի կառավարել կամ եթե ունի էլ, ուրեմն հաստատ պետբյուջեում չի, որոշ մարդիկ վաղուց սեփականաշնորհել ու արդեն կառավարում են իրենց ֆինանսները:
Ժողովո՛ւրդ, ուզո՞ւմ եք հզոր ու զարգացած պետություն ունենալ, ուրեմն
- անհրաժեշտ է 21-րդ դարին համապատասխան կրթական համակարգ ունենալ, որ կրթական ոլորտում իրենց քայլերը անող երիտասարդները արժևորեն գիտելիքը, այլ ոչ թե գնահատականը, որ չնայեն համալսարանների ու դպրոցների տված գիտելիքներին, կիրառած մեթոդներին ու ասեն, որ փտած կրթական համակարգ ունենք, որ մեր խելացի ու տաղանդավոր երիտասարդները չթողնեն ու գնան Ամերիկա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա... ա՜խր ցավալի է, շատ ցավալի:
- անհրաժեշտ է գրագետ ու խելամիտ լրատվական դաշտ ունենալ, որ լրագրողները ստիպված չլինեն ապատեղեկատվություն տարածել, կամ պատվերով հոդվածներ գրել՝ գումար վաստակելու համար: Ինչքան հիշում եմ ժողովրդավարական երկրում ենք ապրում: Ու քաղաքականության մասին նյութերում սենց հաճելի բառերով գրված նախադասության եմ հանդիպել.
- և վերջում անհրաժեշտ է գիտակից հասարակություն ունենալ, որ ժողովուրդը վերևում նշված որակներով մարդկանց չվստահի իր պետությունը, գիտակցի և արժևորի իր դերը պետության ղեկավարման գործում: Եվ հավատան, որ միանշանակ կարող է կատարել փոփոխություններ, պետք է միայն ցանկություն:
Ու դու՝ հարգելի ընթերցող, եթե կարողանաս այս ամենից գոնե մի կետը ապահովել, ապա այդ ժամանակ կարող ես պետությունից համառորեն պահանջել ավելի բարեկեցիկ կյանք:

Comments
Post a Comment