Ուղեղը
Ի՞նչ կլիներ, եթե մենք ունակ լինեինք մեր ուղեղն օգտագործել ամբողջությամբ: Մի պահ մտածի՛ր հարցիս շուրջ և լիարժեք պատասխան տալուց հետո միայն շարունակիր կարդալ: Կարծում ես, որ հետևանքները սարսափելի՞ կլինեն, ես՝ նույնպես: Իրականում գոյություն ունեն այնպիսի հարցեր, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի և միգուցե ապագայում չենք էլ իմանա: Իսկ ովքեր փորձում են համոզել, որ կարող են գտնել ցանկացած հարցի պատասխան, ապա զուր ժամանակ են վատնում, մի՛ հավատա, ստում են: Եթե նախօրոք որոշված լիներ, որ մարդ կարող է պատասխանել բոլոր հարցերին և բացատրել բնության մեջ տեղի ունեցող բոլոր երևույթները, ապա Աստված մեզ չէր շնորհի մեր ուղեղի միայն 6-7%-ը օգտագործելու կարողությունը: Սակայն, իրականում, այդ 7%-ն էլ մեզ՝ զարմանալի ու մի փոքր էլ տարօրինակ էակներիս բավարար է, որպեսզի կարողանանք ապրել, ստեղծագործել, սիրել և կյանքի յուրաքանչյուր օրը յուրովի բացահայտել: Գիտնականները ապացուցել են, որ մարդու ուղեղում կարող է օրական մոտ 70 000 միտք ծնվել: Ա՜խ, եթե կարողանայինք...