Ուղեղը

         Ի՞նչ կլիներ, եթե մենք ունակ լինեինք մեր ուղեղն օգտագործել ամբողջությամբ:


Մի պահ մտածի՛ր  հարցիս շուրջ և լիարժեք պատասխան տալուց հետո միայն շարունակիր կարդալ:




Կարծում ես, որ հետևանքները սարսափելի՞ կլինեն, ես՝ նույնպես: Իրականում գոյություն ունեն այնպիսի հարցեր, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի և միգուցե ապագայում չենք էլ իմանա: Իսկ ովքեր փորձում են համոզել, որ կարող են գտնել ցանկացած հարցի պատասխան, ապա զուր ժամանակ են վատնում, մի՛ հավատա, ստում են:




Եթե նախօրոք որոշված լիներ, որ մարդ կարող է պատասխանել բոլոր հարցերին և բացատրել բնության մեջ տեղի ունեցող բոլոր երևույթները, ապա Աստված մեզ չէր շնորհի մեր ուղեղի միայն 6-7%-ը օգտագործելու կարողությունը:

Սակայն, իրականում, այդ 7%-ն էլ մեզ՝ զարմանալի ու մի փոքր էլ տարօրինակ էակներիս բավարար է, որպեսզի կարողանանք ապրել, ստեղծագործել, սիրել և կյանքի յուրաքանչյուր օրը յուրովի բացահայտել:

Գիտնականները ապացուցել են, որ մարդու ուղեղում կարող է օրական մոտ 70 000 միտք ծնվել:
Ա՜խ, եթե կարողանայինք այդքան գաղափարներից գոնե 10-ը ճիշտ և նպատակին օգտագործել: Պատկերացնո՞ւմ եք` ինչե՜ր կանեինք մեր կյանքի ընթացքում:

Միգուցե, եթե մենք օգտագործեինք մեր ուղեղն ամբողջությամբ, ապա վերջապես իրերը իրենց անուններով կկոչեինք, այլ ոչ թե կասեինք ինչ-որ առեղծվածային և անբացատրելի երևույթներ, մոգություն կամ կախարդանք:

Լավ, կամ էլ կգուշակեինք ապագան: Իսկապես, շատ հաճախ մենք կարողանում ենք գուշակել ապագան, սակայն, այդ միտքը համարելով մեր այն 70 000 մտքերից հերթականը՝ ուղղակի ուշադրություն չենք դարձնում:

Կամ գոնե կտեսնեինք մեր կողքին ապրող այլ հասարակությունների ներկայացուցիչներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով խառնվում են մեր կյանքին և մեր ճակատագրի ղեկը թեքում մե՛կ աջ, մե՛կ ձախ : Այո՛, միշտ էլ հայտնվում են ուժեր, որոնք ստիպում են մեզ չասել այն բոլոր խոսքերը, որոնք պտտվում են մեր գլխում, չանել այն բոլոր քայլերը, որոնք կփոխեն մեր կյանքի քարտեզում գծագրած ճանապարհները: Իսկ գիտե՞ք, թե որն է մեր կյանքի քարտեզը, դա հենց ճակատագիրն է:

Անիմաստ է, ինչքան էլ ուզենք մեկ է 7%-ն ենք օգտագործելու:

Միջինում մարդու ուղեղը կշռում է 1.3կգ, բայց դա բացարձակապես կապ չունի մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքի հետ: Բոլորս էլ ունենք նույն ձևի և չափի ուղեղ, սակայն օգտագործել այն և բացել մեր առջև պայծառ ապագայի դռները՝ որոշում ենք մենք:


Լուսանկարը՝ https://ittrend.am/
Անշուշտ, բացառություններ էլ են լինում, օրինակ, հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը կշռել է ընդամենը 1.2 կգ : Իսկ նրա մահից հետո Թոմաս Հարվին անունով բժիշկը հանճարի ուղեղը պահել է իր մոտ: Իսկ այժմ խեղճ ֆիզիկոսի ուղեղը բաժանված է 240 մասի և ցուցադրված է աշխարհի տարբեր թանգարաններում:
Մեծ Բրիտանիայի Welcome ֆոնդին պատկանող պատկերասրահում էլ մի անգամ ուղեղը ցուցադրել են ամերիկացի հանցագործ և սերիական մարդասպան Էդվարդ Ռուլոֆի ուղեղի կողքին (այս մարդասպանի ուղեղն էլ համարվում է աշխարհի ամենամեծ ուղեղը): Բայց տեսաք ինչ եղավ մեկը՝ մարդասպան, մյուսը՝ գիտնական:

Մի րոպե, ստացվում է, որ մենք բոլորս էլ ունենք հավասար հնարավորություններ՝ դառնալու գիտնական կամ անբան, իրավապաշտպան կամ հանցագործ, բժիշկ կամ մարդասպան:
Զարմանալի է ...
Սակայն, ընտրությունը մերն է, և մենք ենք մեր ճակատագրի տերը:

    Ուրեմն եկեք արդարացնենք այն տեսակետը, որ մարդը աշխարհում միակ բանական էակն է, և ճիշտ օգտագործենք մտածելու կարողությունը, նվաճենք նորանոր բարձունքներ:


Սա-Սյու
Մինչ նոր հանդիպում




Comments

Popular posts from this blog

Ի՞նչ է կյանքը

Թունելից մինչև հայելի