Թունելից մինչև հայելի
Աշխարհում ամենադաժանը անորոշությունն է, և այո՛, հիմա մենք ապրում ենք այդպիսի դաժան ժամանակներում: Շուրջդ ամենինչ անորոշ է, քեզ շրջապատում են մարդիկ, որոնց աչքերին նայելով տեսնում ես նույն հարցական հայացքները, միմյանց հետևից շարք կանգնած հարցեր, որոնք սպասում են իրենց պատասխաններին, սակայն կարծես ոչ ոք էլ չի պատրաստվում հնչեցնել պատասխանը: Ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը: Ե՞րբ կկարողանանք ազատ շունչ քաշել: Տնտեսությունը փլուզվում է, ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ե՞րբ կրկին կճանապարհորդենք և կհիանանք Երկիր մոլորակի հրաշալիքներով : Հարցեր... հարցեր... հարցեր Հարգելի՛ առողջապահության նախարար, կպատասխանե՞ք: Մեծարգո պարոն վարչապետ, իսկ դո՞ւք : Լավ, մա՛մ, գոնե դու պատասխանի՛ր: Չկան պատասխաններ . անորոշություն է: Մարդկանց առաջ ձգում էր անորոշությունը, բայց հիմա կարծես մարդիկ իրենք են փախչում այն անորոշությունից, որում ապրում են: Եթե դուք էլ տեսնեք մի երկար թունել, որի վերջում, ըստ Ձեզ, լույս կա, ապա անպայման հետաքրքրությունից ելնելով՝ կփորձեք ...