Posts

ՍՓՅՈՒՌՔԸ, ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Image
Ս փյուռք, Արցախ, Հայաստան. մենք պիտի լինենք միշտ միասին: Չէ՛, չէ՛ սրանք հերթական հայրենասիրական երգի հուզիչ բառերը չեն, այլ մի նախադասություն, որը տարիներ անց հիշեցնելու է մեր երիտասարդ կյանքի, անմիտ ու զվարճալի արարքների, տխուր և չափազանց երջանիկ իրադարձությունների մասին: Իրականում Սփյուռք – Արցախ – Հայաստան դաշինքը ծագեց 3 երիտասարդ աղջիկների գլխում սովորական մի օր: Եվ այսպես, երկնքում պայծառ փայլում էր արեգակը, օդում սավառնում էին հոգնած, բայց միևնույն ժամանակ ուրախ ձայների ելևէջները: Կրկին նրանք էին՝ աղջիկները: Էլենը՝ մեր կուրսի խելացին, չափազանց հետաքրքրասեր մի աղջիկ, բայց քանի որ մեր կուրսում Էլենները շատ էին, մենք նրան հաճախ դիմում էինք ազգանունով՝ Մուրադյան: Իր կարծիքով իր ազգանունը չափազանց հիշվող էր, այդ պատճառով էլ իրեն չէինք դիմում Էլ կամ Էլուշ անուններով, այլ ուղղակի՝ Մուրադյան: Ինչ խոսք, շատ հիշվող ազգանուն էր: Հաջորդը Նարան էր: Հա՛, հա՛, ճիշտ եմ գրել՝ «ր»-ով, իրականում դա նրան յուրահատուկ էր դարձնում: Նա Հայաստանում միակ Նարան էր, չնայած ազնվության համար...

Թունելից մինչև հայելի

Image
Աշխարհում ամենադաժանը անորոշությունն է, և այո՛, հիմա մենք ապրում ենք այդպիսի դաժան ժամանակներում:  Շուրջդ ամենինչ անորոշ է, քեզ շրջապատում են մարդիկ, որոնց աչքերին նայելով տեսնում ես նույն հարցական հայացքները, միմյանց հետևից շարք կանգնած հարցեր, որոնք սպասում են իրենց պատասխաններին, սակայն կարծես ոչ ոք էլ չի պատրաստվում հնչեցնել պատասխանը:  Ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը: Ե՞րբ կկարողանանք ազատ շունչ քաշել: Տնտեսությունը փլուզվում է, ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ե՞րբ կրկին կճանապարհորդենք և կհիանանք Երկիր մոլորակի հրաշալիքներով : Հարցեր... հարցեր... հարցեր Հարգելի՛ առողջապահության նախարար, կպատասխանե՞ք: Մեծարգո պարոն վարչապետ,  իսկ դո՞ւք : Լավ, մա՛մ, գոնե դու պատասխանի՛ր: Չկան պատասխաններ . անորոշություն է: Մարդկանց առաջ ձգում էր անորոշությունը, բայց հիմա կարծես մարդիկ իրենք են փախչում այն անորոշությունից, որում ապրում են: Եթե դուք էլ տեսնեք մի երկար թունել, որի վերջում, ըստ Ձեզ, լույս կա, ապա անպայման հետաքրքրությունից ելնելով՝ կփորձեք ...

Է՜հ երկիր, երկիր

Image
      ԵՍ ՀԱՅ ԵՄ... ԵՍ ՀԱՅ ԵՄ... ԵՍ ՀԱՅ ԵՄ...  Ես էլ եմ հայ, բայց գիտակցում եմ, որ մենք մի ազգ ենք, որին վիճակված չէ խաղաղ ապրել, վայելել կյանքը: Այնպիսի տպավորություն է, որ մենք պետք է վախի մեջ ապրենք, միշտ անկայուն կյանք ունենանք, իսկ մեր սահմաններին՝ լարված իրավիճակ տիրի: Բայց ո՞վ, ինչո՞ւ կամ ե՞րբ որոշեց այս ամենը: Ինքս էլ չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ: Երբ մեզ թվում է, որ արդեն ամեն ինչ կարգին է, որ կարող ենք բռնել զարգացման ուղին կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դառնալ, անմիջապես ինչ-որ բան է պատահում կա՛մ համաշխարհային ճգնաժամ, կա՛մ սահմանին լարված իրավիճակ, կա՛մ հեղափոխություն, կա՛մ էլ ներքին խռովություններ: Չէ՛, սենց չեղավ, ժողովո՛ւրդ: Մեր ազգի միակ փրկությունը կլինի հզոր տնտեսություն ունենալը, իսկ դրա համար անհրաժեշտ է խելացի և հեռատես տնտեսագետներ, ֆինանսիստներ, իրավաբաններ, քաղաքագետներ, այլ ոչ թե պապայի գումարներով համալսարան ընդունված, կյանքում ոչ մի բանի ինքնուրույն չհասած, տրամաբանությունից զուրկ, չորս տարի համալսարանում սովորած...

Հայրենական մեծ պատերազմն ու մեր Շուշին

Image
Մայիսի 9-ը եռատոն է. հիշենք պատմությունը և արժևորենք մեր հերոսներին։ Մայիսի 9-ին տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Այսպես, թերթելով պատմության էջերը, հասկանում ես, որ երկիրդ ունի անկրկնելի մշակույթ և մարդկանց հիշողություններում անջնջելի մնացած հերոսներ։ Մայիսյան հերոսամարտեր ի շնորհիվ հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և իր նոր պատմություն կերտելու իրավունք, այն նոր կյանք տվեց գաղթի ճանապարհը բռնած հայ ժողովրդին, հիշեցրեց նրանց, որ նրանք մենակ չեն։ Այո՛, այո՛, Հայաստանը երբեք մենակ չի կարող մնալ, և խոսքս ամենևին չի վերաբերում Ռուսաստանին, ԱՄՆ-ին կամ էլ Եվրոպային։ Նրանք բոլորն էլ իրենց շահն են հետապնդում... Հայաստանի կողքին միշտ էլ իր զինվորն ու սպան են եղել, իր ժողովուրդը, իր Արցախը, իր Սփյուռքը։ Հայը այն ազգի տեսակն է, որ երբ պատերազմ է սկսվում, երբ Հայաստանը դժվարին իրավիճակում է հայտնվում, բոլորը գալիս են հետ, միանում և դառնում ամուր հենարան իրենց զինվորների համար։ Մեզ մնում է միայն պահպանել մեր հա...

Ի՞նչ է կյանքը

Image
         Վստահ եմ՝ բոլորս էլ մեր անհատական պատկերացումները ունենք կյանքի մասին և այս հարցին կտայինք մի այնպիսի պատասխան, որը առաջին հայացքից կհնչեր, ինչպես մի հայտնի հանճարի ստեղծած թեորեմ:  Եթե նկարիչը պատասխաներ, ապա կարծում եմ կասեր հետևյալը. - Քո կյանքը մի կտավ է, նկարի՛ր այնպես, ինչպես ցանկանում ես և մի՛ լսիր այն մարդկանց, ովքեր նկարել չգիտեն: Իսկ հիմա պատկերացնենք բանաստեղծն է կարդում իմ այս հոդվածը, ահա՛, թե ինչ է պատասխանում. - Մեր կյանքը մի պատմություն է, որը մենք ենք կարդում, որի սկիզբը չենք հիշում, իսկ ավարտի մասին նույնիսկ պատկերացում չունենք: Այսպիսով, անհրաժեշտ է ապրել այնպես, որ ոչ մեկիս կյանքի պատմությունն էլ կիսատ չմնա: Իսկ գիտնականները բավարարվում են այս հարցին նման պարզ և չոր պատասխան տալով՝  -  Կյանքը դա այն հատկանիշն է, որի միջոցով կենդանի օրգանիզմները արմատապես տարբերվում են անկենդան առարկաներից, և որը պարունակում է որոշակի ոչ ֆիզիկական տարրեր, որոնք հաճախ նկարագրվում են որպես  « էական կայծ » ...

Ուղեղը

Image
         Ի՞նչ կլիներ, եթե մենք ունակ լինեինք մեր ուղեղն օգտագործել ամբողջությամբ: Մի պահ մտածի՛ր  հարցիս շուրջ և լիարժեք պատասխան տալուց հետո միայն շարունակիր կարդալ: Կարծում ես, որ հետևանքները սարսափելի՞ կլինեն, ես՝ նույնպես: Իրականում գոյություն ունեն այնպիսի հարցեր, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի և միգուցե ապագայում չենք էլ իմանա: Իսկ ովքեր փորձում են համոզել, որ կարող են գտնել ցանկացած հարցի պատասխան, ապա զուր ժամանակ են վատնում, մի՛ հավատա, ստում են: Եթե նախօրոք որոշված լիներ, որ մարդ կարող է պատասխանել բոլոր հարցերին և բացատրել բնության մեջ տեղի ունեցող բոլոր երևույթները, ապա Աստված մեզ չէր շնորհի մեր ուղեղի միայն 6-7%-ը օգտագործելու կարողությունը: Սակայն, իրականում, այդ 7%-ն էլ մեզ՝ զարմանալի ու մի փոքր էլ տարօրինակ էակներիս բավարար է, որպեսզի կարողանանք ապրել, ստեղծագործել, սիրել և կյանքի յուրաքանչյուր օրը յուրովի բացահայտել: Գիտնականները ապացուցել են, որ մարդու ուղեղում կարող է օրական մոտ 70 000 միտք ծնվել: Ա՜խ, եթե կարողանայինք...

Ժամանակը

Image
     Կարծում եմ վերջերս բոլորիս հետ էլ պատահում է, երբ մնում ենք մենակ, չենք ունենում ոչինչ անելու և մեր կամքից անկախ սկսում ենք խորհել: Մտածում ենք այնպիսի բաների մասին, որոնք մեր առօրյա զբաղվածության մեջ երբեք չեն գրավել մեր ուշադրությունը, որոնց մասին նույնիսկ մտածելը մեզ համար անմտություն է թվացել: Բայց ստացվում է այնպես, որ գալիս է ժամանակ, երբ նույնիսկ ամենաուժեղ մարդիկ մտահոգվում են, բարկանում, հուզվում: Ուժեղ մարդիկ բոլորի աչքին կայացած և հաջողակ մարդկանց կերպար են ձևավորում, մինչդեռ վստահ եղեք, նրանք էլ կարող են տխրել, հուսահատվել, նրանց վրա էլ շրջապատի իրադարձությունները կարող են ազդեցություն թողնել: Ես բացառություն չեմ, ես էլ հաճախ սկսում եմ մտածել ու երազել այնպիսի բաների մասին, որոնք գոյություն չունեն և չեն էլ ունենալու: Եվ իհարկե հասկանում եմ, որ այդ ամենը անիմաստ ժամանակի կորուստ է:  Լուսանկարը ՝  https://nationalpost.com/   Ժամանակ, որը ոչ ոքի չի սպասում, որը նենգաբար ծիծաղում է, հեգնում և քեզնից խլում կյանքիդ երիտասարդ տարիները...